Հրատապ թեմա Հայաստանում
Լռությունը լուծում չէ
«Այդ ուղղությամբ մենք մեր երկրում լայնածավալ աշխատանքներ ենք իրականացնում։ 2007թ. ՀՀ կառավարության կողմից հաստատվեց 2007-2011թթ. ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ազգային ծրագիրը։ Սրա շրջանակներում հանրապետության ողջ տարածքում իրականացվում են բազմաթիվ կանխարգելիչ նախաձեռնություններ», - երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանը։
«Ծրագրերի մշակման եւ դրանց իրագործման ժամանակ հաշվի չի առնվում, թե տվյալ վարակը Հայաստանում ինչ մասշտաբի է հասնում, վարակակիրների թիվը հուսահատեցնո՞ղ է, թե՞ ոչ։ Պայքարի ժամանակ այդ ամենը նշանակություն չունի։ Միեւնույնն է, ցանկացած դեպքում էլ պետք է հասնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ու հակազդմանը»,-համոզված է ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը։
Հակազդման հարցում մեծ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանությունը, խտրականության բացակայությունը, բուժման համընդհանուր հասանելիությունը, սոցիալական պաշտպանության ապահովումը։
Այս ամենին միտված ջանքերի շնորհիվ ՁԻԱՀ-ից զերծ սերունդ ունենալու նպատակն իրագործելի կլինի։ Իսկ ավելի ճիշտ, այն արդեն իսկ իրագործման ճանապարհին է։
«ՄԻԱՎ-ով վարակվածների թիվն աստիճանաբար պակասում է։ Միլիոնավոր մարդկանց համար հասանելի է դարձել դրա բուժումը։ Ներկայումս ավելի մեծ թվով կանայք ի զորու են պաշտպանելու իրենց երեխաներին ՄԻԱՎ-ով վարակվելուց։ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ճանապարհորդելու նկատմամբ սահմանված սահմանափակումները վերացվում են բազմաթիվ երկրների կողմից։ Հանձնառությամբ եւ համերաշխությամբ այս շարժումն օգնում է աշխարհին դուրս գալու ՁԻԱՀ-ի համաճարակի ճգնաժամից»,-ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի ուղերձում։
Ընդհանուր առմամբ՝ աշխարհում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերի թիվը նվազում է։ 2009թ. ընթացքում մոտ 2,6 մլն մարդ է վարակվել, ինչը 20 տոկոսով պակաս է 1999թ. համեմատ, երբ արձանագրվեցին վարակման առավելագույն թվով դեպքերը եւ ՁԻԱՀ-ը վերածվեց գլոբալ համաճարակի։ Նվազել են նաեւ ՁԻԱՀ-ից մահվան դեպքերի թիվը։ Եթե 2004թ. այն կազմում էր 2,1 մլն, ապա 2009թ. արձանագրվել է մահվան 1.8 մլն դեպք։
2009թ. վերջին տվյալներով՝ աշխարհում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը 33,3 մլն է։ Վարակակիրների մոտ 58,4 տոկոսը 25-39 տարիքային խմբում է։
Մեր հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 1900։ Այս վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաք Երեւանում՝ 402 դեպք, որը բոլոր գրանցված դեպքերի 42,1 տոկոսն է։ Երկրորդ տեղում էլ Շիրակի մարզն է՝ 11,3 տոկոս։
Հիշյալ վարակի կանխարգելման եւ բուժօգնության ծառայությունների համար պետական ծախսերը (2009թ., 2010թ., 2011թ.) հասնում են 112.938,4 հազար դրամի։
Թեեւ «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի համանախագահ Հովհաննես Մադոյանը կարծում է, թե քանի դեռ այդ հիվանդակիրների ոլորտում կա լռություն, քանի դեռ նրանք վախենում են դիմել բժշկի, այդ ծախսերը մեծամասամբ անարդյունք են լինելու. «Այս խնդիրների մասին խոսում ենք տարվա մեջ 1 կամ 2 անգամ՝ մոռանալով թմրամոլներին, մարմնավաճառներին։ Իսկ այդ լռությունն արդեն իսկ մարդու իրավունքների խախտում է, որոնք պաշտպանել է պետք»։
«Այսօր, առանց իրավունքների պաշտպանության եւ արժանապատվության, բուժման եւ աջակցության մասին խոսք լինել չի կարող», - շեշտեց ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի հարավկովկասյան ղեկավար Մանուելա Գրոզդանովան՝ հույս հայտնելով, որ կյանքի ինչ-որ փուլում կապրեն առանց վարակի սերունդներ։
Դրան հասնելու համար ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան էլ կոչ արեց ստեղծել մի միջավայր, որտեղ, խտրականության բացակայության պայմաններում, ձերբազատվելով ամոթի զգացումից, վարակակիրները կկարողանան հաղթահարել այդ հիվանդությունը։
03.12.2010 Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...
07.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...
27.01.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ